«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը կմեկնի Հարավային Կորեա

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը կմեկնի Հարավային Կորեա
26.06.2015 | 14:29

Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում հուլիսի 3-ին կմեկնարկեն 28-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերը (Ունիվերսիադա), որին մասնակցում է նաև Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը:
Մրցաշարին ընդառաջ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը: Պատվիրակության ղեկավար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին Հայաստանից մասնակցելու են 22 հոգի. այդ թվում 12 մարզիկ, 6 մարզիչ, 2 մրցավար: Հայաստանի ուսանող մարզիկները կպայքարեն 6 սպորտաձևերում՝ սուսերամարտ, ձյուդո, թեքվանդո, սպորտային մարմնամարզություն, լող և թենիս: Հ. Գաբրիելյանի խոսքով՝ մրցութային մարզաձևերը՝ համաձայն Ունիվերսիադայի անցկացման կանոնների, ընտրվել են կազմակերպիչ երկրի կողմից. «Հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ մենք ազգային թիմում չենք ընդգրկել այնպիսի սպորտաձևեր, օրինակ՝ շախմատ, ըմբշամարտ, բռնցքամարտ, որոնցում մեր մարզիկներն ավանդաբար հանդես են գալիս հաջողությամբ: Սակայն մեր թիմը լավ է նախապատրաստված, և հույս ունենք, որ Գվանգջուից վերադառնալու ենք հաղթանակով»,- նշել է Հ. Գաբրիելյանը:
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան կազմավորվել է 1994 թվականին, Հայաստանի ուսանող մարզիկները Համաշխարհային ուսանողական մարզական խաղերին մասնակցում են 1995 թվականից սկսած: Այս ընթացքում Հայաստանի թիմն ունեցել է լուրջ հաջողություններ, մասնավորոպես, 2011 թվականին Չինաստանի Շեն Ժեն քաղաքում կայացած Ունիվերսիադայով հայ ուսանող մարզիկները վերադարձել են ոսկե մեդալով, իսկ 2013 թվականի ՌԴ Կազան քաղաքում կազմակերպված մրցումներում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ մեկ ոսկե մեդալ: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է:
Ասուլիսին ներկա են եղել նաև սուսերամարտիկ Լիլիթ Էվոյանը, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը, մարզիչ Կարեն Բաղդասարյանը:

Դիտվել է՝ 2143

Մեկնաբանություններ